Որոնել
Արխիվ
12.10.2018  09:20

Կարեն Մարգարյանը՝ պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան օլիմպիական խաղերը: Այս գիշեր Հայաստանը նվաճեց առաջին մեդալը:

Ծանրորդ Կարեն Մարգարյանը հանդես եկավ 77 կգ քաշային կարգում: Պոկում վարժությունում նա գրանցեց 141 կգ արդյունք և մեկ կգ-ով առաջ անցավ մոտակա հետապնդողից: Հրում վարժությունում նա և ուզբեկ Մուխամադկոդիր Տոշտեմիրովը ցույց տվեցին միևնույն 168 կգ արդյունքը, ինչը թույլ տվեց Մարգարյանին երկամարտում գրանցել 309 կգ արդյունք, 1 կգ-ով առաջ անցել հիմնական մրցակցից և դառնալ պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն:

Նշենք, որ իր ելույթներն ավաչտեց լողորդ Արթուր Բարսեղյանը: 100 մ ազատ ոճ մրցաձևում նա հաղթահարեց որակավորման փուլը 51.33 վայրկյան արդյունքով և Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով մեկ տարի առաջ սահմանած իր իսկ ռեկորդը: Կիսաեզրափակիչում Բարսեղյանը կարողացավ բարելավել այդ ցուցանիշը՝ 51.14 վայրկյան, սակայն դուրս գալ եզրափակիչ չհաջողվեց:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000