Որոնել
Արխիվ
12.10.2018  01:30

Ընկերական խաղեր. Փոխարինման մտած Մբապպեն փրկեց Ֆրանսիային (VIDEO)

Գենգամում Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղ է անցկացրել Իսլանդիայի ընտրանու հետ և դժվարությամբ 2:2 հաշվով ոչ-ոքի կորզել:

Կղզիաբնակ թիմը Բիրկիր Բյարնասոնի (30-րդ րոպե) ու Կարի Արնասոնի (58) գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ է եղել:

Դրանից հետո փոխարինման է մտել Կիլիան Մբապպեն (60) և բեկել խաղի ընթացքը: Սկզբում նրա գոլը չի գրանցվել խաղից դուրս վիճակի պատճառով: Խաղավերջում ՊՍԺ-ի ֆուտբոլիստն անհատական անցումից հետո փոխանցում է կատարել դեպի կենտրոն, որտեղից ինքնագոլի հեղինակ է դարձել Հոլմար Էյոլֆսոնը:

90-րդ րոպեին 19-ամյա ֆուտբոլիստը հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը և աշխարհի չեմպիոններին փրկել պարտությունից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000