Որոնել
Արխիվ
12.10.2018  01:12

Ազգերի լիգա. Պորտուգալիան մեկ ոտքով փլեյ-օֆֆում է (VIDEO)

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբում կայացել է Լեհաստան – Պորտուգալիա հանդիպումը: Եվրոպայի չեմպիոնը հաղթել է 3:2 հաշվով:

Հաշիվը բացել են տանտերերը: Անկյունայինի խաղարկման ժամանակ աչքի է ընկել Ա սերիայի լավագույն ռմբարկու Կշիշտոֆ Պիատեկը (18-րդ րոպե): Հետագայում պորտուգալացիները երեք անգամ գրավել են Լուկաշ Ֆաբիանսկու դարպասը: Մեկական անգամ դա արել են Անդրե Սիլվան (31) ու գեղեցիկ անցումից հետո Բերնարդու Սիլվան (52), իսկ ևս մեկ դարպասի գրավում գրանցվել է Կամիլ Գլիկի ուշագրավ ինքնագոլի արդյունքում (43): Խաղավերջում Յակուբ Բլաշիկովսկին (77) կրճատել է հաշիվը, սակայն ավելի անել լեհերին չի հաջողվել:

Այդ հաղթանակի շնորհիվ Պորտուգալիան վաստակել է 6 միավոր և մեծ առավելությամբ առաջին տեղում է: Լեհաստանն ու Իտալիան ունեն 1-ական միավոր:

Հիշեցնենք, որ «եվրոպական բրազիլացիներն» Ազգերի լիգայում առայժմ խաղում են առանց իրենց ավագ Կրիշտիանու Ռոնալդուի:

Ազգերի լիգա. Պորտուգալիան մեկ ոտքով փլեյ-օֆֆում է (VIDEO) Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբում կայացել է Լեհաստան – Պորտուգալիա հանդիպումը: Եվրոպայի չեմպիոնը հաղթել է 3:2 հաշվով: Հաշիվը բացել են տանտերերը: Անկյունայինի խաղարկման ժամանակ աչքի է ընկել Ա սերիայի լավագույն ռմբարկու Կշիշտոֆ Պիատեկը (18-րդ րոպե): Հետագայում պորտուգալացիները երեք անգամ գրավել են Լուկաշ Ֆաբիանսկու դարպասը: Մեկական անգամ դա արել են Անդրե Սիլվան (31) ու գեղեցիկ անցումից հետո Բերնարդու Սիլվան (52), իսկ ևս մեկ դարպասի գրավում գրանցվել է Կամիլ Գլիկի ուշագրավ ինքնագոլի արդյունքում (43): Խաղավերջում Յակուբ Բլաշիկովսկին (77) կրճատել է հաշիվը, սակայն ավելի անել լեհերին չի հաջողվել: Այդ հաղթանակի շնորհիվ Պորտուգալիան վաստակել է 6 միավոր և մեծ առավելությամբ առաջին տեղում է: Լեհաստանն ու Իտալիան ունեն 1-ական միավոր: Հիշեցնենք, որ «եվրոպական բրազիլացիներն» Ազգերի լիգայում առայժմ խաղում են առանց իրենց ավագ Կրիշտիանու Ռոնալդուի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000