Որոնել
Արխիվ
12.10.2018  00:51

Ազգերի լիգա. Բերնար Շալանդի թիմը շարունակում է գերազանցել Ադրբեջանին

Ազգերի լիգայի D դիվիզիոնի 3-րդ խմբում կայացել են երրորդ տուրի հանդիպումները:

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Բերնար Շալանդի գլխավորած Կոսովոյի հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Մալթայի ընտրանու նկատմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ բալկանյան թիմը վաստակել է 7 միավոր և շարունակում է գլխավորել խմբի մրցաշարային այղուսակը:

Զուգահեռաբար ընթացող խաղում Ադրբեջանի ընտրանին 3:0 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել Ֆարերյան կղզիների թիմի նկատմամբ: Ադրբեջանցիներն ունեն 5 միավոր և ընթանում են երկրորդ տեղում: Ֆարերյան կղզիները վաստակել է 3, իսկ Մալթան` 1 միավոր:

Հիշեցնենք, որ Կոսովոյի ու Ադրբեջանի միջև առաջին տուրի խաղում բալկաններն արտագնա ոչ-ոքիի (0:0) են հասել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000