Որոնել
Արխիվ
11.10.2018  23:26

Մարսիալի գոլը 10 միլիոն եվրո արժեցավ «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը գրավել է «Նյուքասլի» դարպասը (3:2):

FranceFootball.fr-ն տեղեկացնում է, որ այդ գոլը 22-ամյա ֆուտբոլիստի համար 25-րդ էր «կարմիր սատանաների» կազմում: Դա նշանակում է, որ անգլիական ակումբը ստիպված է լինելու նրա տրանսֆերի համար ևս 10 միլիոն եվրո վճարել «Մոնակոյին»:

Հիշենցնենք, որ 2015 թվականին Մարսիալի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միլիոն եվրո է վճարել: Գործարքում նախատեսված են եղել 10 միլիոն եվրո արժողությամբ երեք պարգևավճարների հնարավորություն: Դրանից առաջինը վճարվել է Ֆրանսիայի հավաքականում վինգերի անցկացրած 25 խաղերի համար, երկրորդը ՄՅՈՒ-ի կազմում 25 գոլերն էին, իսկ երրորդը «Ոսկե գնդակի» լավագույն եռյակում հայտնվելու համար է նախատեսված, ինչը դեռ չի եղել:

Այսպիսով, Մարսիալի տրանսֆերի համար վճարված գումարը հասավ 70 միլիոն եվրոյի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000