Սաուդյան Արաբիայում ընկերական խաղ է կայացել Արգենտինայի ու Իրաքի հավաքականների միջև: Հարավամերիկացիները հաղթել են 4:0 հաշվով:
18-րդ րոպեին հաշիվը բացել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Երկրորդում այն խոշոր են դարձրել Ռոբերտո Պերեյրան (53), Խերման Պեսելյան (82) ու Ֆրանկո Չերվին (90+1): Պերեյրայի գնդակի ժամանակ գոլային փոխանցում է կատարել մեկնարկային կազմում ընդգրկված Պաուլո Դիբալան:
Հիշեցնենք, որ «ալբիսելեստեի» առաջատար Լիոնել Մեսսին իր խնդրանքով չի հրավիրվել այս տարվա ընկերական խաղերին: