Որոնել
Արխիվ
11.10.2018  22:14

Դատարանը երկու ամսով ձերբակալեց Կոկորինին ու նրա եղբորը

«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը ձերբակալվել է երկու ամսով: Այդ մասին հայտնում է championat.com-ը:

Ռուս ֆուտբոլիստն ընդունել է երկու անձած ծեծելու մեղադրանքը, բայց խնդրել իրեն չձերբակալել, այլ հնարավորություն տալ այլ կերպ քավել իր մեղքը: Այնուամենայնիվ, դատարանը բավարարել է ոստիկանության հայցը և Կոկորինին ձերբակալել 2 ամսով մինչև կկայանա նրա գործով դատը:

Հարձակվողի հետ նույն միջադեպերին մասնակցած նրա փոքր եղբայրը` Կիրիլ Կոկորինը նույպես ձերբակալվել է 2 ամսով

«Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևի գործով դատարանի որոշումը կկայացվի քիչ անց: Մասնավորապես Մամաևի գործով դատական նիստը ձգձգվել է նրա փաստաբանի ուշանալու պատճառով: Նիստի ժամանակ փաստաբանը դատարանին խնդրել է հետազոտել սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը, որի ժամանակ «Մամաևը եղել է սրահի վերջնամասում և էական մասնակցություն չի ունեցել»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000