«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է այս տարի այլևս չխաղալ
Հայտնի են դարձել «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի վնասվածքի մանրամասները:
Sport.es-ից տեղեկանում ենք, որ ֆրանսիացու ծնկի վնասվածքի ապաքինումը ծրագրվածի պես չի ընթանում և ակումբը հավանական է համարում, որ նա այս տարի կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ:
24-ամյա ֆուտբոլիստի բուժման համար երկու տարբերակ կա` վիրահատություն կամ ավանդական բուժում: Վիրահատությունը որպես վերջին հույսի տարբերակ է դիտարկվում: