Որոնել
Արխիվ
11.10.2018  20:36

Նոր փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում

Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ ու 4-րդ տուրի հանդիպումներին նախապատրաստվող Հայաստանի հավաքականի հայտացուցակում կատարվել է նոր փոփոխություն: Այդ մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից:

Ազգային ընտրանու մարզչական շտաբի որոշմամբ՝ պաշտպան Արթուր Քարտաշյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին և թիմի հետ կմեկնի Սերբիա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին ընդունելու է Ջիբրալթարի, իսկ հոկտեմբերի 16-ին` Մակեդոնիայի ընտրանուն: Հայաստանի երիտասարդական հավաքականը Սերբիայի իր հասակակիցներին կհյուրընկալվի հոկտեմբերի 16-ին:

Ավելի վաղ Ազգային հավաքականի հիմնական հայտացուցակին գումարվել էր «Լոռիի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000