Որոնել
Արխիվ
11.10.2018  19:19

Ազար. «Այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ես եմ»

Բելգիայի հավաքականի ու «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը կարծիք է հայտնել մեկնարկած մրցաշրջանում իր ցուցադրած խաղի մասին:

«Իհարկե, այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ես եմ: Բայց միշտ կարելի է առաջադիմել: Օրինակ, կարելի է ավելի շատ գոլ խփել:

Հիմա լավ մարզավիճակում եմ: Հուսով եմ, որ այն երկար ժամանակ կպահպանեմ:

Ճիշտն ասած` կարծում եմ նախկինում որոշ ժամանակ ավելի լավ մարզավիճակում եղել: Պարզապես իմ վիճակագրությունը հիմա ավելի բարձր է: Ավելի լավ խաղացել եմ, երբ հանդես էի գալիս «Լիլում» ու նախորդ տարիներին «Չելսիում»»,- բելգիացու խոսքերն է մեջբերում Բելգիայի ընտրանու պաշտոնական թվիթերյան էջը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000