Որոնել
Արխիվ
11.10.2018  18:22

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ժարդիմը հեռացվեց իր պաշտոնից

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը պաշտոնանկ է արվել: Այդ մասին տեղեկանում ենք «կարմրասպիտակների» պաշտոնական կայքից:

Նման որոշման պատճառ է դարձել ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացու գլխավորած թիմի անբավարար արդյունքները: «Մոնակոն» անցկացրած 11 խաղում միայն մեկ հաղթանակ է տոնել:

Հիշեցնենք, որ 44-ամյա մասնագետը «Մոնակոն» գլխավորում էր 2014 թվականից: 2017 թվականին «կարմրասպիտակները» նրա հետ դարձել են Ֆրանսիայի չեմպիոն ու հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նոր գլխավոր մարզչի համար «Մոնակոն» բանակցում է Թյերի Անրիի ու Կլաուդիո Ռանյերիի հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000