Որոնել
Արխիվ
11.10.2018  16:35

FAF-ը հրավիրում է երթի Հայաստան - Ջիբրալթար հանդիպումից առաջ

Երկրպագուների First Armenian Front (FAF) շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված շաբաթ օրը կայանալիք Հայաստան - Ջիբրալթար հանդիպման հետ:

«FAF-ը վերադառնում է արևելյան տրիբունա և 2012 թվականից ի վեր առաջին անգամ ազգային հավաքականին աջակցություն կապահովի արևելյան տրիբունայի կենտրոնական դալանի աջ և ձախ հատվածներից։

Տրիբունայի կենտրոնական մասի հատուկ պատրաստված աշտարակում կլինեն FAF-ի թմբկահարները, որոնց շնորհիվ աջակցության կլինի նոր մակարդակով։ Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթի համար հավաքվում ենք հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ին Օպերայում Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 18։00-ին։

Ազգային հավաքականին FAF-ի հետ նույն սեկցիայից աջակցելու համար կարող եք ձեռք բերել արևելյան տրիբունայի տոմսեր և միանալ մեզ։ Արևելյան տրիբունայի տոմսերի արժեքն է 3000,4000 դրամ ։ Խաղի սկիզբը՝ 20։00 է»,- նշված է հայտարարության մեջ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000