Որոնել
Արխիվ
10.10.2018  17:10

Բոնուչչի. «Յուվենտուսից» «Միլան» տեղափոխությունը սխալմունք էր

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին պատմել է մեկ տարի առաջ «Միլան» տեղափոխվելու հանգամանքների ու հետևանքների մասին:

«Լարված հարաբերությունների մեջ էի Ալլեգրիի հետ, բայց խելացի ու մեծահասակ մարդիկ ձեռք են սեղմում և շարունակում միասին աշխատել:

«Յուվենտուսից» հեռանալուց 4 ամիս առաջ որոշակի բաներ տեղի ունեցան, որոնք խոցեցին իմ հպարտությունը և համապատասխան ազդեցություն ունեցան:

Հիմա կողքից նայելով այդ ամենին, հասկանում եմ, որ «Միլան» տեղափոխվելը սխալ որոշում էր: Ես միայն «Յուվենտուսի» մարզաշապիկով կարող եմ խաղադաշտում և նրա սահմաններից դուրս իրացնել իմ ներուժը»,- Football Italia-ի հետ զրույցում ասել է 31-ամյա ֆուտբոլիստը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000