Որոնել
Արխիվ
10.10.2018  17:40

Հայտնի է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Բարսեղյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նա ժամանակավորապես գլխավորելու է նաև մինչև 17 տարեկանների հավաքականը:

Այդ երկու թիմերում նրան օգնելու է «Ալաշկերտ-2»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Երիտասարդական հավաքականում Բարսեղյանը փոխարինելու է Արմեն Գյուլբուդաղյանցին, ով գլխավորել է ազգային ընտրանին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000