Որոնել
Արխիվ
10.10.2018  15:45

Մարզումներ և ասուլիսներ. Հայաստանի հավաքականի նախախաղային ժամանակացույցը

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի երրորդ և չորրորդ տուրի հանդիպումները՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ:

ՀՖՖ-ն ներկայացրել է երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:

 12.10.2018, ժամը՝ 10:00` Ջիբրալթարի ազգային հավաքականի նախախաղային մարզում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 12.10.2018, ժամը՝ 12:15` Ջիբրալթարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

 12.10.2018, ժամը՝ 17:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

 12.10.2018, ժամը՝ 18:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 15.10.2018, ժամը՝ 11:00` ՆՀՀ Մակեդոնիայի ազգային հավաքականի նախախաղային մարզում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 15.10.2018, ժամը՝ 12:15` ՆՀՀ Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկու և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

 15.10.2018, ժամը՝ 17:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

 15.10.2018, ժամը՝ 18:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000