Որոնել
Արխիվ
09.10.2018  21:41

Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստությունը, հրավիրվել է ևս մեկ ֆուտբոլիստ

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը Ազգերի Լիգայի մրցաշարի՝ հոկտեմբերի 13-ին և 16-ին կայանալիք ՆՀՀ Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Թիմի բոլոր ֆուտբոլիստներն արդեն իսկ հավաքականի մարզչական շտաբի տրամադրության տակ են և այսօր մասնակցեցին առաջին մարզմանը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ:

Ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել հավաքական հրավիրել նաև «Լոռիի» կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովին: Այսպիսով, առաջիկա հանդիպումներին հավաքականի կազմում կպատրաստվեն 26 ֆուտբոլիստներ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000