Որոնել
Արխիվ
09.10.2018  14:23

«Պետք է հետ վերադարձնենք մեր հավաքականը». Յուրա Մովսիսյանն արդեն Երևանում է (VIDEO)

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ժամանել է Երևան, որպեսզի ազգային ընտրանու կազմում մասնակցի Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա խաղերին:

«Շատ լավ ու յուրահատուկ տպավորություններ ունեմ: Ուրախ եմ, որ վերադարձել եմ: Միայն հաղթանակների ակնկալիքներ ունեմ: Պետք է հետ վերադարձնենք մեր հավաքականը, լինենք այնտեղ, որտեղ երկրպագուները մեզնից սպասում են:

Գլխավոր մարզիչ Արմեն Գյուբուդաղյանցի հետ դեռ չեմ շփվել, բայց նրա մասին շատ լավ բաներ եմ լսել:

Հավաքականի երկրպագուներին կոչ եմ անում գալ մարզադաշտ և աջակցել մեզ: Մեր երկրպագուների կարքիը շատ ունենք»,- «Ֆուտբոլ Պլյուսի» հետ զրույցում ասել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականն ընդունելու է Ջիբրալթարի ընտրանուն, իսկ 16-ին` Մակեդոնիայի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000