Որոնել
Արխիվ
09.10.2018  00:02

Յուրա Մովսիսյան. «Չէի մտածում, որ կվերադառնամ, բայց հիմա ունենք նոր, ազատ Հայաստան»

Հայաստանի հավաքականի ու «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կապված Հայաստանի հավաքական վերադառնալու հետ։

«Ես վերադառնում եմ։

3 տարի Ազգային հավաքականից բացակայելուց հետո որոշեցի վերադառնալ ու նորից խաղալ: Չէի մտածում, որ երբևիցե կվերադառնամ, բայց մենք հիմա ունենք նոր, ազատ Հայաստան, ու ոչինչ չի կարող ինձ ավելի հպարտ դարձնել, քան իմ թիմին միանալը:

Անհամբեր սպասում եմ Հայաստան ժամանելուն ու նոր ճանապարհ սկսելուն: Հուսով եմ՝ 13-ին ու 16-ին մարզադաշտը լեփ-լեցուն կլինի: Հաղթանակների ճանապարհ վերադառնալու միակ ուղին մեր երկրպագուների աջակցությունն է»,- գրել է Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ ՄԼՍ-ում հանդես եկող հարձակվողը թիմի նոր գլխավոր մարզչի՝ Արմեն Գյուլբուդաղյանցի կողմից հրավիրվել է Հայաստանի հավաքական։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000