11-մետրանոցի ապշեցուցիչ իրացում հայ ֆուտբոլիստի կողմից (VIDEO)
Ռուսաստանի ուսանողական լիգայում Կազանի հետազոտական տեխնիկական համալսարանը 4:0 հաշվով հաղթել է Չուվաշայի մանկավարժական համալսարանին:
Այդ խաղում ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել հայ ֆուտբոլիստ Նորիկ Ավդալյանը: Նա 11-մետրանոցի ժամանակ հարվածն իրացրել է օդային պտույտ կատարելով: Գրանցվել է արտակարգ գոլ:
Հիշեցնենք, որ Ավդալյանը նախկինում խաղացել է Երևանի «Արարատի» ու «Բանանցի» կազմում:
Հատկանշական է, որ 2017 թվականին Ավդալյանը նման գոլ խփել է նաև Ռուսաստանի ուսանողական հավաքականի կազմում: