Որոնել
Արխիվ
07.10.2018  21:15

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 25 ֆուտբոլիստներ

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ:

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է հետևյալ 25 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Անատոլի Այվազով, «Բանանց»

 

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                    

Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»      

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 

 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա)                    

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա) 

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)    

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)    

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»

 

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Յուրա Մովսիսյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

 

Վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել Արաս Օզբիլիսը, Անդրե Չալըշըրը և Հայկ Իշխանյանը:


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000