Որոնել
Արխիվ
07.10.2018  16:56

«Արսենալը» ջախջախեց լոնդոնյան փոքր դերբիում. Մխիթարյանը մասնակցեց երեք գոլերին (VIDEO)

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Արսնեալը» հյուրընկալվելիս 5:1 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին»:

«Զինագործները» հաշիվը բացել են արագ գրոհի արդյունքում, որին մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, իսկ դարպասը գրավել է Ալեքսանդր Լակազետը: Ընդմիջումից առաջ պատասխան գոլն է խփել Անդրե Շյուրլեն:

Երկրորդ կեսում Ունաի Էմերիի թիմն անկասելի է եղել: Կրկին աչքի է ընկել Լակազետը, ապա նաև փոխարինման մտած Աարոն Ռեմզին ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Ուելսցու և գաբոնցու գոլերում հսկայական դերակատարում է ունեցել Մխիթարյանի նախավերջին փոխանցումը: Ավելացրած ժամանակում Օբամեյանգը նաև դուբլ է ձևակերպել:

ԱՊԼ-ում դա «Արսենալի» 6-րդ անընդմեջ հաղթանակն էր, իսկ բոլոր մրցաշարերում` 9-րդ: Լոնդոնցիները 18 միավորով արդեն երրորդ տեղում են: «Ֆուլհեմը» 5 միավորով 17-րդն է:

ԱՊԼ. 8-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Արսենալ»` 1:5
Գոլերը. Շյուրլե (44) - լակազետ (29, 49), Ռեմզի (67), Օբամեյանգ (79, 90+1)

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000