Որոնել
Արխիվ
05.10.2018  14:12

«Արարատ-Արմենիայի» հարձակվողը Եվրոպայի լավագույն ռմբարկուների թվում է

Հայաստանի առաջնության մեկնարկում բարձր արդյունավետությամբ է առանձնանում «Արարատ-Արմենիայի» հարձակվող Իվայլո Դիմիտրովը: Բուլղարացին դարձել է 7 գոլի հեղինակ և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը:

ArmFootball.com-ը հաշվարկել է եվրոպական բոլոր առաջնությունների (աշուն-գարուն խաղացանկով) ռմբարկուների ցանկերը և պարզել, որ 29-ամյա ֆուտբոլիստն ամենաբարձր արդյունավետություն ունեցող ֆուտբոլիստների թվում է:

Դիմիտրովից շատ գոլեր խփել են ընդամենը 10 ֆուտբոլիստներ, որոնք նրան գերազանցում են առավելագույնը երկու գոլով: Նրանցից ոմանք մասնակցել են ավելի շատ խաղերի:

Հատկանշական է, որ Իվայլոյի պես 7 գոլ է խփել նաև ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը (Ֆրանսիայի առաջնություն): Իսկ «Բարսելոնայի» ու «Բավարիայի» տրանսֆերային նպատակը դարձած Կշիշտոֆ Պիատեկն («Ջենոա») Ա սերիայում աչքի է ընկել 8 անգամ: Դիմիտրովը նախորդ երկու տուրերում գոլ չի խփել և բազմաթիվ ֆուտբոլիստների թույլ է տվել հավասարվել կամ շրջանցել իրեն:

2018-19թթ. մրցաշրջանի մեկնարկում եվրոպական առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները.

 

1-5. Ժունիոր Մորաես («Շախտյոր», Ուկրաինա) – 9 գոլ

1-5. Անդրաս Սպորար («Սլովան», Սլովակիա) - 9

1-5. Կամիլ Վլիչեկ («Բրոնդբյու», Դանիա) – 9

1-5. Նեմանյա Բիլբիա, («Զրինսկի», Բոսնիա և Հերցեգովինա) - 9

1-5. Ջո Գրոմլի («Կլիֆտոնվիլ», Հյուիսային Իռլանդիա) - 9

5-10. Կշիշտոֆ Պիատեկ («Ջենոա», Իտալիա) – 8

5-10. Կրիստոֆեր Պետերսոն («Հերակլես», Հոլանդիա) – 8

5-10. Իվան Սանտինի («Անդերլեխտ», Բելգիա) – 8

5-10. Էլվիր Կրոյիչ («Կրայովա», Բոսնիա) – 8

5-10. Սուլեյման Կրպիչ, («Ժելենիչար, Բոսնիա) - 8

11-23. Նեյմար (ՊՍԺ, Ֆրանսիա) – 7

11-23. Իվայլո Դիմիտրով («Արարատ-Արմենիա», Հայաստան) - 7

11-23. Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ, Ռուսաստան) - 7

11-23. Նասսեր Էլ Կայատի («Դեն Հագ», Հոլանդիա) - 7

11-23. Մարլոս («Շախտյոր», Ուկրաինա) - 7

11-23. Մուանս Դաբուր («Զալցբուրգ», Ավստրիա) – 7

11-23. Զդենեկ Օնդրաշեկ («Վիսլա», Լեհաստան) - 7

11-23. Մարչին Ռոբակ («Շլյոնսկ», Լեհաստան) - 7

11-23. Դամե Ն’Դոյե («Կոպենհագեն», Դանիա) - 7

11-23. Իսմար Տանդիր («Ռուժոմբերոկ», Սլովակիա) - 7

11-23. Դինո Խոտիչ («Մարիբոր», Սլովենիա)  - 7

11-23. Բեսարտ Իբրահիմի («Շկենդիա», Մակեդոնիա) - 7

11-23. Ստեֆան Միլոշևիչ, («Իսկրա», Չեռնոգորիա) – 7


Հավելենք, որ Դիմիտրովի ցուցանիշը ավելի նշանակալից է դարձնում այն, որ նա աչքի է ընկել 6 տարբեր խաղերում:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000