Որոնել
Արխիվ
05.10.2018  01:06

Եվրոպա լիգա. «Չելսիի» հսկայական առավելությունն ու նվազագույն հաշվով հաղթանակը (VIDEO)

Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Չելսին» 1:0 հաշվով տնային հաղթանակ է տարել հունգարական «ՄՕԼ Վիդիի» նկատմամբ (նախկին «Վիդետոն»):

Հանդիպման ընթացքում Մաուրիցիո Սարրիի թիմը հսկայական առավելություն է ունեցել, 27 հարված կատարել, 18 անկյունային խաղարկել, գնդակին տիրել 72 տոկոս ժամանակում, սակայն միայն մեկ գոլ է խփել:

70-րդ րոպեին Վիլիանի փոխանցումը եզրափակել է Ալվարո Մորատան:

Այդ հաղթանակի շնորհիվ «Չելսին» L խմբում վաստակել է 6 միավոր ու դարձել միանձնյա առաջատար: Երեքական միավոր ունեն ՊԱՕԿ-ն ու ԲԱՏԷ-ն որոնց միջև այսօրվա հանդիպումն ավարտվել է հույների` 4:1 հաշվով արտագնա հաղթանակով: «Վիդի» մնաց 0 մնացել է 0 միավորով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000