Որոնել
Արխիվ
01.10.2018  17:37

Դարպասաձողերին հարվածների թվով «Բարսելոնան»` Պրիմերայի բացարձակ առաջատար

«Բարսելոնան» շարունակում է նախորդ մրցաշրջանի անհաջողությունները, որոնք կապված են դարպասաձողին կատարած հարվածներով:

Կատալոնական ակումբը հայտնում է, որ Լա լիգայի ընթացիկ առաջնության մեկնարկային 7 տուրում «կապտանռնագույնների» հարվածներից հետո գնդակն 8 անգամ դիպել է դարպասաձողին:

Այդ ցուցանիշով «բլաուգրանան» բացարձակ առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող «Սևիլյան», «Վալենսիան» ու «Էյբարը» դարպասաձողի ամրությունը ստուգել են 4 անգամ:

Նախորդ մրցաշրջանի պես գլխավոր անհաջողակը Լիոնել Մեսսին է: Արգենտինացու հարվածներից հետո գնդակը 6 անգամ անդրադարձել է դարպասաձողերից: Մեկական անգամ նմանատիպ հարվածներ են կատարել Ուսման Դեմբելեն ու Կոուտինյոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000