Որոնել
Արխիվ
29.09.2018  12:26

Հայկական թիմերն առանձին խաղակեսերում. «Շիրակը»` տարբեր բևեռներում, «Լոռին» ամենակայունն է

Այսօր մեկնարկում է Հայաստանի առաջնության երկրորդ շրջանը: Առաջին շրջանում ուշագրավ թվեր են գրանցվել առաջին ու երկրորդ խաղակեսերի համեմատությունում, որոնք ներկայացնում է ArmFootball.com-ը:

Դա առաջին հերթին վերաբերվում է «Շիրակին», որն առաջին խաղակեսերում Բարձրագույն խմբի առաջատարն է, իսկ երկրորդում` հետնապահը: Առաջին խաղակեսերում գյումրեցիները 8 խաղից 4-ում հաղթել են, իսկ 4-ում ոչ-ոքի գրանցել (16 միավոր): Երկրորդ խաղակեսերի հաշվարկում «Շիրակը» միայն 4 դեպքում չի պարտվել, այն էլ ոչ-ոքիի հասնելու շնորհիվ:

Ամենայն հավանականությամբ, դրա պատճառն այն է, որ «Շիրակը» նախապատրաստական հավաք չի անցկացրել, սակայն վերջին ասուլիսներից մեկի ժամանակ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց, որ դա չի կարող արդարացում լինել, և նրանք չեն կարող ՀՖՖ-ին խնդրել միայն մեկ խաղակես անցկացնել:

Երկու տարբեր խաղակեսերում Հայաստանում ամենակայունը «Լոռին» է: Երկու կեսերում էլ վանաձորցիների ցուցանիշը երրորդն է Բարձրագույն խմբում:

Առաջին խաղակեսում «Շիրակի» հետ առաջատարներ է նաև «Բանանցը», իսկ երկրորդում լավագույնը «Փյունիկն» է:

Միայն առաջին խաղակեսերի հաշվարկ.


«Բանանց» - 16 միավոր

«Շիրակ» - 16

«Լոռի» - 15

«Փյունիկ» - 13

«Արարատ-Արմենիա» - 11

«Ալաշկերտ» - 9

«Արարատ» - 5

«Արցախ» - 5

«Գանձասար-Կապան» - 4


Երկրորդ խաղակեսեր.


«Փյունիկ» - 14

«Ալաշկերտ» - 13

«Լոռի» – 13

«Գանձասար-Կապան» - 12

«Արցախ» - 11

«Բանանց» - 10

«Արարատ-Արմենիա» – 10

«Արարատ» - 8

«Շիրակ» - 4


Հավասար միավորների ժամանակ բարձր է նշվել ավելի լավ գոլային հարաբերակցություն գրանցած թիմը:

Հիշեցնենք, որ «Փյունիկի» ու «Գանձասար-Կապանի» միջև առաջին շրջանի խաղը հետաձգվել է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000