Որոնել
Արխիվ
19.09.2018  19:20

Տալալաև. «Մեր առջև Արթուր Սողոմոնյանի կողմից հայ ֆուտբոլիստների որակը բարձրացնելու խնդիր է դրված»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Հայաստանի Բարձրագույն խմբի 2-րդ տուրից հետաձգված «Ալաշկերտի» դեմ խաղից հետո (2-1) խոսել է այդ հանդիպման ու հայկական ֆուտբոլի մասին։

Խաղի մասին․

«Ծանր հանդիպում էր։ Խաղում էինք չեմպիոնի հետ։ Երկրորդ հանդիպումն էր երեք օրվա ընթացքում, բայց ֆիզիկապես մեզ լավ էինք զգում։ Նույնիսկ 10 հոգով կարողանում էինք պայքար մղել, բայց ինձ այնքան էլ դուր չեկավ, թե ինչպես էինք խաղում երկրորդ խաղակեսում։ Շատ դուրեկան էր, թե ինչես էին մեր ֆուտբոլիստները համագործակցում դաշտում։ 

Գիտենք, որ «Ալաշկերտը» խաղում է և երեք պաշտպաններով, և՝ 4։ Նախապատրաստվելիս ստիպված էինք հաշվի առնել այդ ամենն ու մշակել նրանց չեզոքացնելու մի քանի գործընթաց։ Շատ լավ են կարողանում փակել եզրերը՝ այդ դիրքերում լավ ֆուտբոլիստներ ունենալու շնորհիվ։ Նրանք ավելի փորձառու են մեզանից ու թիմին խնդրել էի պրեսինգ կիրառել, որը ստացվեց առաջին 20 րոպեների ընթացքում։ Մեր բախտն ինչ-որ տեղ բերեց, որովհետև «Ալաշկերտը» վտանգավոր պահեր ստեղծեց, բայց չկարողացավ օգտագործել։

Ռուսլան Կորյանի մասին․

Հիմա մենք նորից մեկնում ենք Սոչի՝ պատրաստական շրջան անցկացնելու համար, որից հետո, կարծում եմ, դաշտ դուրս կգա ու կօգնի թիմին, որովհետև իրոք, բարձրակարգ ֆուտբոլիստ է։

Երիտասարդ ֆուտբոլիստների մասին․

Մենք արդեն 2 երիտասարդ ֆուտբոլիստ ենք դաշտ դուրս բերում, որոնք ծնվել են 2001 թվականին։ Արթուր Սողոմոնյանի կողմից հայ ֆուտբոլիստների որակը բարձրացնելու խնդիր է դրված և մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրա վրա։ Երիտասարդ խաղացողները պարբերաբար հնարավորություն կստանան մարզվել թիմի հետ, իսկ մնացածը կախված է նրանցից։

Ֆուտբոլիստների՝ բանակում ծառայելու մասին․

Ես տեղյակ եմ, որ նման խնդիր կա և մեկուկես ամսից մեր 2 ֆուտբոլիստներ պիտի գնան ծառայության։ Դրանից հետո շատ ֆուտբոլիստներ կարող են չվերադառնալ ֆուտբոլ և դա համակարգային խնդիր է։ Կարծում եմ, որ շուտով փոփոխություններ կլինեն ու այդ հարցը լուծում կստանա։ Ծառայությունը պատվաբեր պարտականություն է և յուրաքանչյուրը պիտի իր մի մասը նվիրի հայրենիքին։ դա կարող է լինել հավաքականում խաղալու տեսքով ու կարող է որոշում կայացվել նման ֆուտբոլիստներին չզորակոչել։ Ռուսաստանում այդպես էր ու կարծում եմ, այստեղ նույնպես ելք կգտնվի։ Տաղանդավոր ֆուտբոլիստները շատ են հայաստանում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000