Չեմպիոնների լիգայի խմբային փուլում տեղի ունեցան C խմբի առաջին տուրի հանդիպումները։
«Լիվերպուլը» սեփական հարկի տակ ուժերը չափեց ՊՍԺ-ի հետ ու կարողացավ գոլառատ խաղում հաղթանակ կորզել։
Սթարիջն ու Մանեն 30 և 36-րդ րոպեներին հաշիվը դարձրին 2-0, բայց Մենյեի (40) ու Մբապեի (83) շնորհիվ հաշիվը հավասարվեց։ Թվում էր թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, բայց մրցավարի կողմից ավելացված 2-րդ րոպեին փախարինման մտած Ռոբերտո Ֆիրմինոն 3-2 դարձրեց հաշիվն ու հաղթանակ պարգևեց մերսիսայդցիներին։
«Ցերվենա Զվեզդա» - «Նապոլի»՝ 0-0
Այսպիսով, խմբի միանձնյա առաջատարը 3 միավորով «Լիվերպուլն» է։