Որոնել
Արխիվ
14.09.2018  18:09

Սթերլինգը ֆունտ սթերլինգների հսկայական ավելացում է պահանջում

Առաջիկա օրերին վերսկսելու են «Մանչեսթեր Սիթիի» ու թիմի եզրային հարձակվող Ռահիմ Սթերլինգի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները:

Անգլիացին ներկայումս շաբաթական ստանում է 175 հազար ֆունտ սթերլինգ, սակայն պահանջում է այն 100 հազարով ավելացնել,- տեղեկացնում է The Sun-ը:

Սթերլինգն ուզում է աշխատավարձով չզիջել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Կևին Դե Բրյունեին: Բելգիացին հնարավոր պարգևավճարների պարագայում շաբաթական 342 հազար ֆունտ է վաստակում:

Ներկայումս 23-ամյա ֆուտբոլիստն ապաքինվում է մեջքի վնասվածքից, որը ստացել է Անգլիայի հավաքականի կազմում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000