Որոնել
Արխիվ
14.09.2018  17:41

Հայաստանի առաջնության առաջատարների խաղի ժամը փոխվել է

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:

9-րդ տուրի «Ալաշկերտ» - «Լոռի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին, «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 16:00-ին: Առաջնության առաջատար վանաձորցիների և կորցրած միավորներով նրանց հավասար ընթացող գործող չեմպիոնի միջև խաղը նախապես նշված էր նույն օրը ժամը 14:00-ին:

Միաժամանակ նշվում է, որ 6-րդ տուրի «Երևան»-«Բանանց-2» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, «Բանանց» մարզադաշտում: Սկիզբը՝ 12:30-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000