Որոնել
Արխիվ
14.09.2018  15:25

«Այաքսն» իր տաղանդի համար 75 միլիոն եվրո է պահանջում

«Այաքսը» գին է սահմանել կիսապաշտպան Ֆրանկի Դե Յոնգի համար: Sport.es-ը հայտնում է, որ տրանսֆերի հնարավոր գնորդները ստիպված են լինելու հոլանդացու համար 75 միլիոն եվրո վճարել:

21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում հիմնական թեկնածու է համարվում «Բարսելոնան», որը բարեկամական հարաբերությունների մեջ է «Այաքսի» հետ: «Բլաուգրանան» մեկ տարուց ավելի է կապի մեջ է գտնվում կիսապաշտպանի ու ամստերդամյան ակումբի հետ: Տեղեկություն էր տարածվել, որ կատալոնացիները 50 միլիոն եվրոյով համաձայնեցրել են տրանսֆերը, որը պետք է կայանա 2019 թվականի ամռանը:

Միաժամանակ նշվում է, որ Դե Յոնգին ցանկանում են հրավիրել նաև Մադրիդի «Ռեալը», «Պարի-Սեն Ժերմենը», «Ռոման» և «Տոտենհեմը»: Վերջինս ամռանը մոտ 50 միլիոնի առաջարկ է կատարել, սակայն մերջում է ստացել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000