Որոնել
Արխիվ
14.09.2018  14:47

Ինչպե՞ս է սկսվել «Փյունիկի» անվանափոխության քվեարկությունը

Չորս օր առաջ` սեպտեմբերի 10-ին «Փյունիկը» հայտարարեց ակումբի անվանափոխության վերաբերյալ քվեարկության սկիզբը: Այն անցկացվում է ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Այս ընթացքում քվեարկությանը մասնակցել են 2 400-ից ավելի մարդ: Նրանք պետք է պատասխանեին` արդյո՞ք ուզում են, որ ակումբն անվանափոխվի, թե՞ ոչ:

Չորս օրերի ընթացքում արդեն միտում է նկատվում: Երևանյան թիմի անվանափոխությանը դեմ են 64 տոկոս հարցվածները: Կողմ են քվեարկել 36 տոկոս երկրպագուները:

Սպասվում է, որ հարցումը կշարունակվի ևս 10 օր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000