Որոնել
Արխիվ
14.09.2018  13:14

Իտալերենում ֆուտբոլային նոր բառ է հայտնվել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցո Սարրիի պատվին Իտալիայի գիտության, գրականության ու արվեստի հանրագիտարանում նոր բառ է հայտնվել: Այն կոչվում է «սարրիզմ»,- գրում է Football Italia-ն:

Նրա հիմնական հատկանիշներն են` մշտական պրեսինգը, գերհարձակվողական ոճի եզրային պաշտպանները, գնդակի տոտալ վերահսկողությունը և մեկ հպումով բազմաթիվ փոխանցումները:

Առաջին անգամ այդ տերիմինը մարդիկ սկսել են օգտագործել, երբ իտալացին գլխավորել է «Նապոլին»: Այժմ այն պաշտոնական հաստատում է ստացել:

Ֆրանսիայում «սարրիզմը» «հորիզոնական տիկի-տակա» են անվանում, իսկ Անգլիայում` «Սարրիբոլ»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000