Որոնել
Արխիվ
14.09.2018  12:46

Չեմպիոնների լիգայում ԲԿՄԱ-ն կխաղա լեգենդար մարզադաշտում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մոսկվայի ԲԿՄԱ-ն տնային խաղերն անցկացնելու է «Լուժնիկի» մարզադաշտում:

Այդ կապակցությամբ «բանակայինները» հայտ էին ներկայացրել ՈւԵՖԱ-ին և դրական պատասխան ստացել: Հատուկ հանձնաժողովն ստադիոնը դիտել է 2 օր:

«Մենք հաստատում են, որ «Լուժնիկի» մարզադաշտը կարող է օգտագործվել 2018-19 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում»,- նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում:

Ռուսական թիմն ընդունելու է Մադրիդի «Ռեալին» (հոկտեմբերի 2), «Ռոմային» (նոյեմբերի 7) և «Վիկտորիա Պլզենին» (նոյեմբերի 27):

Հիշեցնենք, որ «Լուժնիկին» վերանորոգվել էր Աշխարհի առաջնության համար: Այնտեղ կայացել է եզրափակիչ հանդիպումը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000