Որոնել
Արխիվ
14.09.2018  11:56

Ռոնալդոն ցանկանում է իր ակումբ հրավիրել «Ռեալի» ֆուտբոլիստին

«Վալյադոլիդի» գլխավոր բաժնետեր Ռոնալդոն ցանկանում է Մադրիդի «Ռեալից» վարձակալել երիտասարդ հարձակվող Վինիսիուս Ժունիորին:

TeleMadrid-ը գրում է, որ բրազիլացին հիացած է իր համաերկրացու խաղով և պատրաստ է նրան Լա լիգայում խաղաժամանակ հատկացնել, ինչը «սերուցքայինները» հիմա չեն անում:

Այնուամենայնիվ նշվում է, որ այդ գործաքրը դժվար կլինի իրագործել, որովհետև «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մտադիր է 18-ամյա ֆուտբոլիստին շուտով գլխավոր թիմ տեղափոխել: Նա ներկայումս խաղում է մադրիդցիների երկրորդ թիմում:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն 30 միլիոն եվրոյով գնել է «Վալյադոլիդի» բաժնետոմսերի 51 տոկոսը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000