Որոնել
Արխիվ
14.09.2018  10:55

«Բարսելոնան» սկսել է բանակցել ԱԱ-2018-ի բացահայտումներից մեկի հետ

«ՊՍՎ Էինդհովենի» եզրային հարձակվող Իրվինգ Լոսանոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

As.com-ը վստահեցնում է, որ կատալոնական ակումբն արդեն կապ է հաստատել մեքսիկացու գործակալի հետ և քննարկել տեղափոխության հնարավորությունները:

23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Ատլետիկոն» և Դորտմունդի «Բորուսսիան»:

Լոսանոն դարձել է ԱԱ-2018-ի գլխավոր բացահայտումներից մեկը: Նա հաղթական գոլ է խփել Գերմանիայի դեմ մրցավեճում (1:0), ինչպես նաև մրցաշարում դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հոլանդիայի նախորդ առաջնությունում վինգերը 29 խաղում 17 գոլ է խփել ու 12 գոլային փոխանցում կիատարել: Ընթացիկ առաջնությունը նա մեկնարկել է 4 խաղում 2+2 ցուցանիշով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000