Որոնել
Արխիվ
14.09.2018  14:12

Այսօր Համլետ Մխիթարյանը կդառնար 56 տարեկան

Այսօր` սեպտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականի ու Երևանի «Արարատի» նախկին հարձակվող Համլետ Մխիթարյանը կդառնար 56 տարեկան:

Հենրիխ Մխիթարյանի հայրը 1980-87թթ. հանդես է եկել «Արարատի» կազմում և 170 խաղում 46 գոլ խփել: 1988-89թթ. Մխիթարյանը պաշտպանել է «Կոտայքի» գույները, որի կազմում 55 հանդիպումներում 26 գոլ է հեղինակել: 1989 թվականի հուլիսին նա մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդես է եկել «Վալանսում»: Մխիթարյանին կարելի է համարել Հայաստանի առաջին լեգիոներներից մեկը, ով երկրից մեկնել է Արևմուտք:

Հետագայում Համլետը տեղափոխվել է Իսսի-լե-Մուլինոյի «Արարատ», որի կազմում ընդամենը 6 ամիս է հանդես եկել: Ուղեղի ուռուցքի հայտնաբերման պատճառով նա չի կարողացել շարունակել ֆուտբոլիստի կարիերան: Մեկ տարվա ընթացքում կատարված երեք վիրահատությունները չեն օգնել փրկել նրա կյանքը: 1996 թվականի մայիսի 6-ին, 33 տարեկան հասակում, նա մահացել է…

Հավելենք, որ Համլետ Մխիթարյանը հասցրել է երկու խաղ անցկացնել Հայաստանի հավաքականի կազմում:

Հավերժ հիշողություն լեգենդար ֆուտբոլիստին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000