Որոնել
Արխիվ
14.09.2018  00:10

Բալոտելլին ժամանակավորապես հեռացվել է թիմից

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելլին հեռացվել է գլխավոր թիմից:  Ամենայն հավանականությամբ, դա կապված է ավելորդ քաշի հետ:

L’Equipe-ը գրում է, որ հարձակվողը 189 սմ հասակի պարագայում 100 կգ քաշ է հավաքել: Դա 12 կգ-ով ավելին է սահմանված կարգից:

Ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիերան իտալացուն չի ընդգրկել «Ռենի» դեմ առաջիկա խաղի հայտացուցակում:

Հիշեցնենք, որ Բալոտելլին ամբողջությամբ բաց է թողել «Նիցայի» նախապատրաստական հավաքները, որովհետև մտադիր էր տեղափոխվել Մարսելի «Օլիմպիկ», սակայն գործարքը խափանվել է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000