Որոնել
Արխիվ
13.09.2018  23:37

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ». Լոնդոնցիները երկու կորուստ ունեն

«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը և հարձակվողական ոճի կիսապաշտպան Դելե Ալլին չեն մասնակցելու Անգլիայի առաջնության 5-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ տնային խաղին: Այդ մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Անգլիացին ծնկի վնասվածք է ստացել հավաքականի կազմում: Ֆրանսիացին շարունակում է ապաքինվել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ օգոստոսի 27-ին կայացած մրցավեճում (3:0) ստացած ազդրի վնասվածքից:

Միաժամանակ նշվում է, որ մյուս շաբաթվա ընթացքում կապաքինվի «Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսսա Սիսսոկոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Շալկե - Մանչեսթեր Սիթի հանդիպումը
Շալկեի հաղթանակով
Մանչեսթեր Սիթիի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000