Որոնել
Արխիվ
13.09.2018  20:25

Սկանդալ Իտալիայում. 3 միավորից զրկում, ակումբի նախագահին 3-ամսյա որակազրկում

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել «Կիևոյի» նկատմամբ, որը մեղադրվում էր ֆինանսական խարդախություններ կատարելու մեջ:

Football Italia-ից տեղեկանում ենք, որ վերոնական ակումբը զրկվել է Ա սերիայում 3 միավորից, տուգանվել 200 հազար եվրոյով, իսկ ակումբի նախագահ Լուկա Կամպեդելլին երեք ամսով հեռացվել է ֆուտբոլից:

«Կիևոն» մեղավոր է ճանաչվել միտումնավոր կերպով ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ու վարձավճարներից ստացած գումարն իրականից շատ ներկայացնելու մեջ, ինչը նրանց թույլ է տվել Ա սերիային մասնակցելու արտոնագիր ստանալ: Ակումբը 25 միլիոն եվրոյով ավելի գումար է ներկայացրել, քան ստացել է:

Այսպիսով, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կիևոն կունենա մինուս 2 միավոր, որովհետև առաջնությունում միայն մեկ ոչ-ոքի է խաղացել: Մեղադրող կողմը պահանջում էր վերանոցիներից 15 միավոր հանել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000