Որոնել
Արխիվ
13.09.2018  19:33

«5 տարի անց ստիպված կլինեք 50 միլիոն վճարել». Մբապպեի չկայացած տեղափոխությունը

«Չելսիի» նախկին սկաուտ Սերժ Դանիել Բոգան պատմել է, թե 2012 թվականին «Չելսին» ինչպես է հրաժարվել պայմանագիր կնքել Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի ներկայիս հարձակվող Կիլիան Մբապպեի հետ:

««Չելսին» առաջինն էր, ով Կիլիանին փորձաշրջանի հրավիրեց, նույնիսկ ավելի շուտ քան Մադրիդի «Ռեալը»: Ծանոթ ունեի, ով Nike-ում էր աշխատում, և երբ Ֆրանսիայում էի, մենք հանդիպեցինք: Նա հարցրեց` արդյոք լսեմ եմ պատանի ֆուտբոլիստ Մբապպեի մասին, ով խաղում է Փարիզի արվարձանում գտնվող «Բոնդի» թիմում: Պատասխանեց, որ չեմ լսել: Նա ասաց, որ պետք է անպայման դիտեմ նրա խաղը: Ես նայեցի և անմիջապես հասկացա, որ այդ տղան հրաշք է:

Ես նրա մասին պատմեցի «Չելսիին», որ նրանք սկսեն աշխատել: Զանգահարեցի «Չելսիում» աշխատող բոլոր ծանոթներիս: Ասացի. «Պարտավոր եք տեսնել այդ տղային»: Կիլիանին Անգլիա բերեցի ծնողների հետ: Նա շատ լավ տեխնիկա ուներ, ինչպես հիմա: Մբապպեն խաղաց «Չարլթոնի» դեմ մրցավեճում և «Չելսին» հաղթեց 7:0 հաշվով:

Մեկ շաբաթ անց հանդիպեցինք «Չելսիի» գրասենյակում: Ակումբը հայտարարեց. «Մեզ դուր եկավ նրա խաղը, բայց կուզեինք ևս մեկ փորձաշրջան տեսնել, որից հետո որոշում կկայացնենք»:

Հիշում եմ, թե այդ ժամանակ ինչ ասաց Կիլիանի մայրը: Նա ֆրանսերեն էր խոսում, իսկ ես թարգմանում էի: Նա ասաց. «Իմ որդին այլևս չի վերադառնա այստեղ: Եթե նա ձեզ հարկավոր է, հիմա պայմանագիր կնքեք, այլապես 5 տարի անց ստիպված եք լինելու 50 միլիոնով գնել տրանսֆերը»:

Հենց այդպես ասաց: Ես պատասխանեցի. «Չեմ կարող նման բան թարգմանել, դա չափազանց կոպիտ կլինի իմ կողմից»: Արդյունքում մայրը ճիշտ դուրս եկավ: Մբապպեի համար ոչ թե 50, այլ 180 միլիոն վճարվեց: Նա վստահ էր իր որդու տաղանդի վրա:

Մբապպեն այն ժամանակ շատ խոստումնալից էր, բայց Անգլիայում ուզում են, որ ֆուտբոլիստն աշխատի նաև պաշտպանությունում: Կիլիանն աշխատասեր չէր, պաշտպանությունում թերանում էր: Գնդակը սանանալով նա անհավանակն էր դառնում, բայց առանց գնդակի առանձնապես չէր աշխատում»,- Goal.com-ի հետ զրույցում ասել է գործակալը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000