Որոնել
Արխիվ
13.09.2018  13:51

ՀեղափոխվԱԱԾ ֆուտբոլ. ՀՖՖ նախկին նախագահը, հավաքականի նախկին ֆուտբոլիստը և Վանեցյանի մյուս թիմակիցները (կենսագրություններ)

ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է ՀՖՖ նախագահի, տեղակալների  և գործկոմի անդամների պաշտոնների թեկնածուները և նրանց կենսագրությունները:

Ստորև ներկայացնում ենք թեկնածուների կենսագրությունները՝ ըստ իրենց հավանական պաշտոնների և գործունեության:

 

ՀՖՖ նախագահ

Արթուր Վանեցյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ, ծնվել է 1979թ.-ի դեկտեմբերի 8-ին, Երևանում

ՀՖՖ փոխնախագահ

Արմեն Նիկողոսյան

Ծնվել է 1961թ.-ի հոկտեմբերի 15-ին: 1997-2015թթ.-ին աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում`որպես մարզական լրագրող: 2007-2010թթ.-ին եղել է «90 րոպե» ֆուտբոլային շաբաթաթերթի գլխավոր խմբագիր: 2010-2013թթ.-ի`Հ1 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման համահեղինակ և վարող: 2013-2016թթ.-ին`«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ֆուտբոլի ժամը» հաղորդման համահեղինակ և վարող: 2017թ.-ից առ այսօր`ՀՖՖ նախագահի խորհրդական:

Գործադիր տնօրեն

Արմեն Մելիքբեկյան

Ծնվել է 1980թ.-ի մայիսի 10-ին: 1999-2000թթ.-ին աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում որպես մարզական լրագրող, 2001-2002թթ.-ին dailyfootball.com և dailysoccer.com կայքերում որպես լրագրող ու խմբագիր, 2003թ.-ին համահիմնադրել ու խմբագրել է footballtoday.ru կայքը: 2003-2013թթ.-ին աշխատել է որպես մարզական մեկնաբան ու վերլուծաբան Հանրային հեռուստաընկերությունում, 2013-2016թթ.-ին`Արմենիա հեռուստաընկերությունում: 2008թ.-ին համահիմնադրել է tert.am կայքը, որտեղ եղել է աշխատանքների համակարգող մինչև 2009թ.-ի դեկտեմբեր: 2010թ.-ին համահիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն, որի կողմից գործարկվող Epress.am կայքում աշխատում է որպես լրագրող և խմբագիր:

ԳՈՐԾԿՈՄ

Կարեն Շաբոյան 

Ծնվել է 1987թ.-ի մայիսի 9-ին, Երևանում: 2006-2008թթ.-ին աշխատել է ArmFootball.com կայքում որպես լրագրող: 2008-2017թթ.-ին եղել է նույն կայքի կոմերցիոն ղեկավարը: 2008-2015թթ.-ի`Յուքոմ ընկերության վաճառքի տնօրեն, 2015-2016թթ.`Օրանժ Արմենիա ընկերության վաճառքի տնօրեն, 2016թ.-ից մինչ օրս Յուքոմ ընկերության վաճառքի տնօրեն: 2007թ.-ից մինչ օրս`«Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուների շարժման համահիմնադիր և անդամ

Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար, ծնվել է 1982թ.-ի հունիսի 21-ին, Երևանում:

Ժաննա Անդրեասյան

Ծնվել է 1981թ.-ի փետրվարի 14-ին, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու: Զբաղվում է սոցիոլոգիական փոխակերպման գործընթացների ուսումնասիրությամբ: 2016թ.-ից սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է, հանդիսանում է Պատմահամեմատական սոցիոլոգիայի աշխատանքային խմբի և սոցիալական շարժումներ, կոլեկտիվ գործողության և սոցիալական փոփոխության հետազոտման կոմիտեի անդամ:

Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ծնվել է 1986թ.-ի ապրիլի 26-ին, Ստեփանավանում: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում:

Խաչատուր Ադումյան

Ծնվել է 1980թ.-ի ապրիլի 28-ին Գյումրիում: 1999թ.-ից սկսած զբաղվում է հայերեն-անգլերեն (ռուսերեն) համընթաց, հաջորդական, գրավոր թարգմանչությամբ: «Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուների շարժման հիմնադիր անդամ սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում՝ ղեկավար կազմի, խորհրդի անդամ:

Արեն Մկրտչյան

Ծնվել է 1992թ.-ի ապրիլի 2-ին Ալավերդիում: 2011-2016թթ.-ը խմբագրել է 1in.am լրատվական կայքի և «Ժամանակ» օրաթերթի սպորտային բաժինները: 2016-2018թթ.-ը քաղաքական հրապարակախոսական SOS հաղորդման սցենարիստ: 2017թ.-ին հեղինակել է քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված 13 վավերագրական ֆիլմերի սցենար: 2018թ.-ի հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական:

Արթուր Օհանյան

Ծնվել է 1966թ.-ի հուլիսի 26-ին, Կապանում: 1991թ.-ին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ իրավաբան մասնագիտությամբ, եղել է Կապանի ժողդատարանի դատավոր, նախագահ, Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր, առաջին ատյանի դատարանի նախագահ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ մինչև 2018թ.-ի մարտի 14-ը:

Ռուբեն Ռուբինյան

Ծնվել է 1990թ.-ի մարտի 8-ին, Երևանում: ՔՊ կուսակության հիմնադիր անդամ, վարչության անդամ, մամուլի խոսնակ, 2018թ.-ից՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ:

Սուրեն Աբրահամյան

ՀՖՖ նախկին նախագահ, ծնվել է 1947թ.-ին, Երևանում: 1996-1998թթ.-ին եղել է Սյունիքի մարզպետ, 1998թ.-ի մայիսից 1999թ.-ի հունիս՝ Երևանի քաղաքապետ: 1998թ.-ին ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և պաշտոնավարել մինչև 2002թ.-ի հունիս: 2003թ.-ից՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:

Ալեն Սիմոնյան

Իրավաբան, ՀՀ ԱԺ պատգամավոր: Ծնվել է 1980թ.-ի հունվարի 5-ին, Երևանում: 2003-2004թթ.-ին՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ, 2004-2010թթ.-ին՝ «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի հիմադիր-սեփականատեր: 2006-2007թթ.-ին՝ «Սիթի FM» ռադիոկայանի «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» հաղորդումների հեղինակ և վարող: Տարբեր հեռուստաընկերություններում աշխատել որպես դերասան և հաղորդավար, 2011թ.-ին՝ «No comment» ներկայացման տնօրեն: 2013-2018թթ.-ին՝ «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» և «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր: 2011թ.-ին «Բարև» դաշինքի ցուցակով մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին, 2015թ.-ի մայիսի 30-ին ընտրվել է ՔՊ կուսակցության վարչության հիմնադիր անդամ: 2015-2016թթ.-ին ՔՊ կուսակցության խոսնակ: 2017-2018թթ.-ին՝ Երևանի ավագանու անդամ՝ «ԵԼՔ» դաշինքի կազմում: 2018թ.-ի մայիսի 16-ին ընտրվել թէ պատգամավոր «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հիրաչ Յագան

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Ծնվել է 1989թ.-ի հունվարի 3-ին, Բելգիայի Էտտերբեկ քաղաքում: Ֆուտբոլային կարիերան սկսել է «Լյերս» ակումբի կազմում: Այնուհետև տեղափոխվել է «Ստանդարտ», որի կազմում իր նորամուտն է նշել Բելգիայի ուժեղագույնների խմբում: Հանդես է եկել «Գանձասար-Կապանում», 3 տարի խաղացել է շվեյցարական «Սերվետում», ներկա պահին հանդես է գալիս «Ստադ Նիոնի» կազմում: Խաղացել է Բելգիայի Մ-16 և Մ-17 հավաքականներում, այնուհետև, դառնալով ՀՀ քաղաքացի, սկսել է հանդես գալ Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում: 2009-2010թթ.-ին խաղացել է նաև Հայաստանի ազգային հավաքականներում: Արևմտյան Հայաստանի հավաքականի հիմնադիրն է, որի կազմում հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում: Ներկայումս Երևանի «Արարատ» ակումբի նախագահն է: Արցախ ֆուտբոլային լիգայի հիմնադիր-համանախագահ, ղեկավարում է լիգան «Արցախ» ՖԱ-ի սեփականատեր Սևան Ասլանյանի հետ միասին: Ունի ՈւԵՖԱ-ի C+ դիպլոմ: Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիաների (ConIFA) Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի անդամ է:

Թովմաս Գրիգորյան

Ծնվել է 1973թ.-ին Վանաձորում: 1991թ.-ից զբաղվել է գործարարությամբ, 1999թ.-ին հիմնադրել է Թալգրիգ ընկերությունը, 2002թ.-ին`համանուն Ֆուտզալ ակումբը, որը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն: 2004թ.-ին ընտրվել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ: 2006-20136թթ.-ը եղել է ՀՖՖ «Կանանց և ֆուտզալի կոմիտեի» նախագահ, 2006-2013թթ.-ից առ այսօր`ՀՖՖ «Ֆինանսական կոմիտեի» նախագահ: 2017թ.-ին հիմնադրել է «Լոռի» ակումբը, որը 2018-թ.-ին դարձել է Առաջին խմբի չեմպիոն:

Մարինա Թաշչյան

Ծնվել է 1964թ.-ի մարտի 18-ին, Երևանում: 1997թ.-ից աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում`1997-2002թթ.-ին`ընդհանուր բաժնում, որպես մասնագետ, 2002-2004թթ.-ին`որպես գլխավոր քարտուղարի օգնական, 2004-2018թթ.-ը`Մասսայան ֆուտբոլի, 2011-2018թթ.-ը`Ազգային հավաքականների բաժինների պետ, 2018թ.-ից մինչ օրս`գործադիր տնօրենի տեղակալ: 2006թ.-ին նշանակվել է որպես ՈւԵՖԱ-ի պատվիրակ, 2012թ.-ից մինչ օրս`ՈւԵՖԱ-ի կականց ֆուտբոլի կոմիտեի անդամ: ՀՖՖ կանանց և ֆուտզալի կոմիտեի անդամ, ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի նախագահ: 2016թ.-ին նշանակվել է ՖԻՖԱ-ի պատվիրակ: Ամուսինը`Երևանի «Արարատի» և Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյան (մահացած), որդին՝ Հայաստանի հավաքականը և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան:

Հակոբ Սիմիդյան

Ծնվել է 1984թ.-ի ապրիլի 20-ին, Երևանում: 2009-2012թթ.-ին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքի համակարգող: 2012-2017թթ.-ին՝ ՀՀ ԱԺ՝ պատգամավորի օգնական: 2015-2016թթ.-ը՝ ՔՊ կուսակցության վարչության անդամ, 2018թ.-ի մայիսից՝ «Կոնդի առանձնատներ տնտեսության» ՊՈԱԿ Տնօրենի պաշտոնակատար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000