Որոնել
Արխիվ
12.09.2018  15:57

Օզբիլիսը զիջում է միայն Ասենսիոյին, Հայաստանի հավաքականը հարվածներով 3-րդ տեղում է

Ազգերի լիգայում ավարտվեց մեկնարկային երկու տուրերը: Մրցաշարը կշարունակվի հոկտեմբերին: Այս ընթացքում կայացան 46 խաղեր, որոնց արդյունքում մի շարք ուշագրավ վիճակագրական ցուցանիշներ են գրանցվել: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այդ վիճակագրական թվերից թոփերի շարքում գտնվողներից երեքն անմիջապես առնչվում են Հայաստանի հավաքականին:

Մասնավորապես Վարդան Մինասյանի թիմը երկու խաղերի ընթացքում 40 հարված է կատարել: Այդ ցուցանիշը երրորդն է բոլոր թիմերի հաշվարկում: Առաջին տեղում Բելառուսն է (52), հետո Լյուքսեմբուրգը (48), իսկ հայկական թիմին հետևում են Ուկրաինան (39) և Սերբիան (37):

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը գոլային փոխանցումների հաշվարկում գտնվում է երկրորդ տեղում: Նա Լիխտեյնշտեյնի դեմ մրցավեճում (2:1) օգնել է աչքի ընկնել Մարկոս Պիզզելլիին և Տիգրան Բարսեղյանին: Երկուական գոլային փոխանցում են կատարել նաև Դանիել Սիանին (Լյուքսեմբուրգ) և Ֆաբիան Շերը (Շվեյցարիա): Առաջատարը Մարկո Ասենսիոն (Իսպանիա) է, ով 4 գոլային փոխանցում է կատարել:

Հատկանշական է, որ մրցաշարում ամենաշատ սեյվ կատարած դարպասապահը Լիխտեյնշտեյնի հավաքականը ներկայացնող Բենյամին Բյուխելն է: Նա 14 սեյվ է կատարել, որոնցից 11-ը Հայաստանի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ: 14 սեյվ է գրանցել նաև Էլիա Բենեդետինին (Սան Մարինո):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000