Որոնել
Արխիվ
12.09.2018  00:47

Ազգերի լիգա. Իսպանիան «ոչնչացրեց» Խորվաթիային, այլ արդյունքներ (VIDEO)

Ազգերի լիգայի խմբային փուլի A դիվիզիոնում Իսպանիայի հավաքականը 6:0 հաշվով ջախջախել է Խորվաթիայի ընտրանուն:

Աշխարհի փոխչեմպիոնի դեմ Էլչե քաղաքում կայացած մրցավեճում փայլել է Մարկո Ասենսիոն, ով դարձել է գոլի (33-րդ րոպե) ու երկու գոլային փոխանցման հեղինակ: Նրա մեկ հարվածից հետո էլ գնդակն անդրադրաձել է դարպասաձողից, ապա դարպասապահ Լովրե Կալինիչից և հայտնվել դարպասում. Արձանագրվել է ինքնագոլ (35):

Մեկական անգամ աչքի են ընկել նաև Սաուլ Նիգեսը (24), Ռոդրիգո Մորենոն (49), Սերխիո Ռամոսը (57) և Իսկոն (70):

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիան արտագնա խաղում 3:0 հաշվով պարտության է մատնել Իսլանդիային: Դուբլի հեղինակ է դարձել Ռոմելու Լուկակուն (31, 81), իսկ մինչև այդ հաշիվը 11-մետրանոց հարվածով բացել է Էդեն Ազարը (29)

Ազգերի լիգայի հերթական խաղային օրվա բոլոր արդյունքները.

A դիվիզիոն


Խումբ 2. Իսլանդիա – Բելգիա ` 0:3

Խումբ 4. Իսպանիա – Խորվաթիա` 6:0


B դիվիզիոն

Խումբ 3. Բոսնիա և Հերցեգովիան – Ավստրիա` 1:0


C դիվիզիոն

Խումբ 2. Ֆինլանդիա – Էստոնիա` 1:0, Հունգարիա – Հունաստան` 2:1


D դիվիզիոն

Խումբ 2. Սան Մարինո – Լյուքսեմբուրգ` 0:3, Մոլդովա – Բելառուս` 0:0

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000