Որոնել
Արխիվ
11.09.2018  19:38

Հայաստանի Մ21 հավաքականը համառ պայքարում ոչ-ոքի խաղաց Մակեդոնիայի հետ

Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլում Հայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում մրցեց Մակեդոնիայի տարեկիցների հետ ու գրանցվեց մարտական ոչ-ոքի։

26-րդ րոպեին Ատանասովն առաջ մղեց դաշտի տերերին և թիմերը գնացին ընդմիջման 1-0 հաշվի պայմաններում։ 56-րդ րոպեին 11 մետրանոցից Պետրոս Ավետիսյանը կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց 73-րդ րոպեին Զդրավկովսկին կրկին առաջ մղեց մակեդոնացիներին։ 89-րդ րոպեին Չուլինովը հաշիվը դարձրեց 3-1 և թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի, բայց մեր տղաները չհանձնվեցին։ 90-րդ րոպեին Ամանովիչը դարձավ ինքնագլի հեղինակ և հաշիվը կրճատվեց, իսկ մրցավարի կողմից ավելացված երրորդ րոպեին Պետրոս Ավետիսյանը դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3-3։

Այսպիսով, մեր երիտասարդական ընտրանին անցկացրել է 9 խաղ և խմբում 8 միավորով չորրորդն է։ Մակեդոնիան 4 իավորով 5-րդն է․ իսկ առաջատարը սերբերն են, ովքեր 21 միավոր են վաստակել։ Առաջատարի հետ արտագնա հանդիպում կանցկացնենք հոկտեմբերի 16-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000