Որոնել
Արխիվ
28.05.2018  14:05

Հունիսի 1-ից Հենրիխ Մխիթարյանի խաղալիքները վաճառքում կլինեն (PHOTO)

Rating

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով խաղալիքը հունիսի մեկից հասանելի կլինի «Մանկան» խաղալիքների խանութներում: Բացի այդ, առաջիկա շաբաթներին կլինի նաև օնլայն վաճառք, ինչի շնորհիվ խաղալիքը կարող են ձեռք բերել նաև սփյուռքի մեր հայրենակիցները:

Խաղալիքը պատրաստվել է Հայաստանում, դրա կոնցեպտի մասին քննարկումները 6 ամսից ավել են տևել, որպեսզի արտադրանքը իսկապես յուրօրինակ լինի: Խաղալիքը խոսում է Հենրիխի ձայնով՝ հայերեն և անգլերեն, նաև երգում է: Տեսքտը, որը Հենրիխը կարդում է, երեխաների համար ուսուցողական է:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511