Մխիթարյանն ընդգրկվել է BBC վարկածով շաբաթվա խորհրդանշական հավաքականում | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
06.02.2018  12:31

Մխիթարյանն ընդգրկվել է BBC վարկածով շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Rating

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է BBC-ի վարկածով ԱՊԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում:

- Ես հավանում էի Մխիթարյանի խաղը Դորտմունդի «Բորուսսիայում», նա ինձ դուր էր գալիս նաև «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա հիանալի էր գործում «Էվերթոնի» դեմ կազմում, արդեն «Արսենալի» մարզաշապիկով: Մխիթարյանին «Մանչեսթերում» ճիշտ չէին օգտագործում, նա կարծես այդ թիմի «գեղարվեստական» մասի պատասխանատուն էր ընդամենը, իսկ «զինագործների» կազմում Հայաստանի հավաքականի ավագը իր խոսքը կասի:

Արդեն հիմա էլ ակներև է, որ Հենրիխն ու Դորտմունդից իր նախկին ու ներկա թիմակից Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը միմյանց հետ քննարկել-համաձայնեցրել էին իրենց տեղափոխությունը Լոնդոն,- գրում է ֆուտբոլային վերլուծաբան Գարթ Քրուկսը: 

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000