Որոնել
Արխիվ
24.01.2018  16:40

Ազգերի լիգա. Բոլոր դիվիզիոնների վիճակահանությունը և անցկացման կարգը՝ մանրամասն

Rating

Լոզանում տեղի ունեցավ Ազգերի լիգայի վիճակահանությունը: Եվրոպական հավաքականները, որոնք ըստ իրենց վարկանիշների ընդգրկված են 4 դիվիզիոններում (A, B, C, D) բաժանվեցին խմբերի: 

A դիվիզիոն

1-ին խումբ              2-րդ խումբ               3-րդ խումբ                  4-րդ խումբ              
Գերմանիա Բելգիա Պորտուգալիա Իսպանիա
Ֆրանսիա Շվեյցարիա Իտալիա Անգլիա
Հոլանդիա Իսլանդիա Լեհաստան Խորվաթիա

Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան 2018թ.-ի աշնանը: Խմբերում առաջին տեղերը գրաված թիմերը 2019թ.-ի հունիսին կորոշեն Ազգերի լիգայի հաղթողին: Տեղի կունենան երկու կիսաեզրափակիչ հանդիպումներ, երրորդ տեղի հանդիպում և եզրափակիչը: Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա մեկ երկրում, որը կընտրի ՈւԵՖԱ-ն՝ 4 խմբերի հաղթող երկրներից: Խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերը դուրս կմնան A դիվիզիոնից և Ազգերի լիգայի մյուս խաղարկությունում հանդես կգան B դիվիզիոնում:

B դիվիզիոն

1-ին խումբ               2-րդ խումբ 3-րդ խումբ 4-րդ խումբ
Սլովակիա Ռուսաստան Ավստրիա Ուելս
Ուկրաինա Շվեդիա Բոսնիա Իռլանդիա
Չեխիա Թուրքիա                   Հյուսիսային Իռլանդիա Դանիա                      

Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան 2018թ.-ի աշնանը: Խմբերում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես գալ A դիվիզիոնում: Խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերը դուրս կմնան B դիվիզիոնից և Ազգերի լիգայի մյուս խաղարկությունում հանդես կգան C դիվիզիոնում:

C դիվիզիոն

1-ին խումբ                2-րդ խումբ               3-րդ խումբ                4-րդ խումբ              
Շոտլանդիա Հունգարիա Սլովենիա Ռումինիա
Ալբանիա Հունաստան Նորվեգիա Սերբիա
Իսրայել Ֆինլանդիա Բուլղարիա Մոնտենեգրո
Էստոնիա Կիպրոս Լիտվա

Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան 2018թ.-ի աշնանը: Խմբերում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես գալ B դիվիզիոնում: Խմբերում վերջին տեղերը գրաված թիմերը դուրս կմնան C դիվիզիոնից և Ազգերի լիգայի մյուս խաղարկությունում հանդես կգան D դիվիզիոնում:

D դիվիզիոն

1-ին խումբ                2-րդ խումբ                3-րդ խումբ                4-րդ խումբ                
Վրաստան Բելառուս Ադրբեջան Մակեդոնիա
Լատվիա Լյուքսեմբուրգ Ֆարերյան կղզիներ ՀԱՅԱՍՏԱՆ
Ղազախստան Մոլդովա Մալթա Լիխտեյնշտեյն
Անդորրա Սան Մարինո Կոսովո Ջիբրալթար

Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան 2018թ.-ի աշնանը: Խմբերում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես գալ C դիվիզիոնում: 

Փլեյ-օֆֆ

Բացի նրանից, որ ազգերի լիգան յուրօրինակ առաջնություն է 4 դիվիզիոններով, այն նաև իրավունք է տալիս այն հավաքականներին, ովքեր չեն կարողացել Եվրոպայի 2020թ.-ի առաջնության ուղեգիր նվաճել ընտրական փուլում (որը տեղի է ունենալու 2019թ.-ին), երկրորդ հնարավորությունը ստանան:  2020թ.-ի գարնանը տեղի կունենան Եվրոպայի առաջնության ընտրական փուլի անցումային խաղերը: Դրանց կմասնակցեն յուրաքանչյուր դիվիզիոնի խմբերի հաղթողները: Անցումային խաղերը տեղի կունենան դիվիզիոնի ներսում: Մասնավորապես, D դիվիզիոնի 4 խմբերի հաղթողները միմյանց միջև կխաղարկեն Եվրոպայի առաջնության մեկ ուղեգիր: 4 հավաքականները կբաժանվեն երկու զույգերի, որոնք երկու հանդիպումների արդյունքում (տանը և դուրսը) կորոշեն եզրափակչի մասնակիցներին: Եզրափակչի հաղթողը կորոշվի մեկ հանդիպման արդյունքով: Դաշտի տերը կորոշվի վիճակահանությամբ: Նույն ֆորմատով տեղի կունենան մյուս դիվիզիոնների փլեյ-օֆֆները:

Եթե խմբի հաղթողը արդեն իսկ նվաճել է Եվրոպայի առաջնության ուղեգիր ընտրական փուլի միջոցով, փլեյ-օֆֆում խաղալու իրավունք կստանա խմբում երկրորդ տեղը գրաված թիմը: Եթե դիվիզիոններից մեկում Եվրոպայի ուղեգիր չունենան 3 և դրանից պակաս հավաքականներ, ապա փլեյ-օֆֆում նրանց կմիանան ավելի ցածր դիվիզիոնում փլեյ-օֆի ուղեգիր չունեցող հավաքականներից լավագույն արդյունք ունեցող թիմը (օրինակ, եթե A դիվիզիոնից ընտրական փուլի արդյունքներով երեք թիմ Եվրոպայի առաջնության ուղեգիր չունենան, նրանց կմիանա մեկ թիմ B դիվիզիոնից, որը իր դիվիզիոնում անցումային խաղերին մասնակցելու իրավունք չի ստացել):

 

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000