Որոնել
Արխիվ
11.10.2017  20:20

«Կինո ասեք, նայեմ». որ ֆիլմերի անվանումները կհամապատասխանեին հայկական ֆուտբոլի ներկայացուցիչներին (ՄԱՍ 3) (PHOTO)

Rating

Կինո ասեք, նայեմ. Առաջին մաս

Կինո ասեք, նայեմ. Երկրորդ մաս

Ներկայացնում ենք «Կինո ասեք, նայեմ» շարքի երրորդ մասը. հայտնի ո՞ր ֆիլմերի անվանումները կհամապատասխաներ հայկական ֆուտբոլի ներկայացուցիչներին:

Մաս երրորդ...

1. Վարուժան Սուքիասյան - «Կապրենք, կտեսնենք» («Поживем, увидим»). Նա մեղադրում էր լրագրողներին, իսկ մնացած հարցերին տալիս նույն պատասխանը: Վարուժան Սուքիասյանը՝ «Կապրենք, կտեսնենք» ֆիլմում:

2. Արթուր Պետրոսյան, Սարգիս Հովհաննիսյան, Ռազմիկ Գրիգորյան - «Լավ տղաները» («Славные парни»). Նրանց սիրում ու կարոտում էին 90-ականների երկրպագուները, և նրանք վերադարձան՝ արդեն ուրիշ դերում. «Լավ տղաները»:

3. Յուրա Մովսիսյան, Ռոբերտ Արզումանյան - «Դավաճանը» («Предатель»). Պարտությունից հետո նրանք նստեցին ավտոբուս և ծիծաղեցին: Դավաճա՞ն, թե՞ քավության նոխազ: Կողմերից յուրաքանչյուրն իր «ճիշտն» ունի: Յուրա Մովսիսյանը՝ «Դավաճանը» ֆիլմում:

4. Հենրիխ Մխիթարյան - «Անմեղ մեղավորը» («Без вины виноватый»). Միգուցե իր թիմում նա առաջին ջութակներից է, բայց հավաքականում նրան անընդհատ մեղադրում են, ինքն էլ իր վրա է վերցնում մեղքը: Հենրիխ Մխիթարյանը՝ «Անմեղ մեղավորը» ֆիլմում:

5. Մարկոս Պիզելի - «Թարգմանության դժվարությունները» («Трудности перевода»). Երբ ասում ես, որ բոլորն են մեղավոր, և առանձին-առանձին նշում բոլորի անունները, միշտ չէ, որ քեզ ճիշտ են հասկանում, և ստիպված ես հետո ևս 5 րոպե բացատրել խոսքերդ: Մարկոս Պիզելին՝ «Թարգմանության դժվարությունները» ֆիլմում:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511