Որոնել
Արխիվ
27.09.2017  17:10

Շախմատ. Լևոն Արոնյանը՝ աշխարհի գավաթակիր (պարտիաների ընթացքը)

Rating

Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Եզրափակչում Լևոն Արոնյանը դասական բոլոր 4 պարտիաներում ոչ-ոքի էր խաղացել չինացի Դին Լիժենի հետ, և այսօր կողմերը պարզեցին հաղթողին թայ-բրեքում:

Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը գերազանց խաղաց և 26-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Երկրորդ պարտիայում ևս Արոնյանը հաղթանակ տարավ, այս անգամ պահանջվեց 33 քայլ:

Այսպիսով, Արոնյանը ընդհանուր մրցամարտի հաշիվը դարձրեց 4-2 ու իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը (առաջին անգամ՝ 12 տարի առաջ, 2005թ.-ին):

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000