Որոնել
Արխիվ
13.09.2017  20:34

Շախմատ. Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթեց Դուբովին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (Պարտիայի ընթացքը)

Rating

Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

1/8 եզրափակչի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Դանիիլ Դուբովին: Միջնախաղում գերազանց խաղի շնորհիվ Արոնյանը առավելություն ստացավ, սակայն երկար ժամանակ չէր կարողանում գտնել դեպի հաղթանակ տանող ճանապարհը: Ի վերջո, երկար պայքարից հետո՝ 90-րդ քայլին Արոնյանը կատարեց վճռորոշ քայլը զինվորով, և 7 քայլ հետո Դուբովը ստիպված էր անձնատուր լինել:

Այսօիսով, Արոնյանը հաղթեց ընդհանուր 1,5-0.5 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Առաիջին պարտիան տեղի կունենա ուրբաթ օրը:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511